ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Բեռլինում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները

Բեռլինում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները
20.01.2020 | 00:37

Բեռլինում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպել են: Պուտինն ասել է, թե Ռուսաստանն ու Թուրքիան երբեմն բարդ երկխոսություն են ունենում, սակայն գործնականում սովորել են փնտրել և գտնել ընդունելի փոխզիջումներ, որը նա համարել է կառուցողական համագործակցության լավ օրինակ:

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ